211652_close_icon

Մի քանի շաբաթվա ընթացքում Գազայի ողջ բնակչությունը կարող է սովի մատնվել․ ՄԱԿ

views-count241 դիտում article-date 17:30 30-09-2025
Գազայի հատվածի ողջ բնակչությունը կարող է սովի մատնվել ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, եթե անկլավում սննդի մատակարարումները կտրուկ չավելանան, կանադական CBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Կարլ Սկաուն։

«Ինչպես նախկինում հաստատել է [ՄԱԿ-ը], [Գազայի հատվածի] բնակչության միայն մի մասն էր տառապում սովից, բայց եթե այս [իրավիճակը] շարունակվի ևս մի քանի շաբաթ, ապա [անկլավի] ամբողջ բնակչությունը սովի կմատնվի», - պնդել է նա։

Սկաուի խոսքով՝ ներկայումս Գազայի հատված օրական մուտք է գործում սննդամթերքով լի մոտ 100 բեռնատար։ «Դա կաթիլ է ծովում, քանի որ մենք խոսում ենք 2.2 միլիոն մարդու մասին։ Մեզ անհրաժեշտ է զգալիորեն ավելացնել օգնության մատակարարումների ծավալները, որպեսզի հաղթահարենք այս սովը, ինչպես դա արել ենք փետրվար-մարտ ամիսներին՝ հրադադարի ռեժիմի գործողության ընթացքում, երբ միջինում օրական 600-700 բեռնատար [սննդամթերքով] էինք բերում», - հավելել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Սեպտեմբերի կեսերին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հայտնել է, որ պարենի պակասի աղետալի մակարդակին մոտ 1.4 միլիոն մարդ է բախվում, հիմնականում Գազայի հատվածում և Սուդանում, որին հաջորդում են Հարավային Սուդանը, Եմենը, Հաիթին և Մալին։ Կազմակերպության տարածած թարմացված «Պարենային ճգնաժամերի մասին գլոբալ զեկույցում» հաստատվել է Գազայի հատվածում սովի կարգավիճակը։

Նմանատիպ նյութեր