211652_close_icon
views-count1909 դիտում article-date 11:22 11-10-2016

200-ից ավելի փաստաբան օգտվել է Եզեգելյան թոշակից

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ 50 փաստաբանի «Փաստաբան Եզեգելյան» թոշակի շրջանակներում տրամադրվել է մեկ տարվա անդամավճարի մարման վերաբերյալ հավաստագրեր: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հավաստագրերը հանձնելու հանդիսավոր արարողությանը ներկայացրել է Փարիզի փաստաբանների միության անդամ, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ, թոշակի համահիմնադիր Ռայմոն Եզեգելյանի հետ Պալատի շարունակական համագործակցությունը: Նա, շնորհակալություն հայտնելով բարերարին, մասնավորապես նշել է, որ համագործակցության արդյունքում Եզեգելյանի կրթաթոշակի շահառուների թիվը գերազանցել է 200-ը: Պալատի նախագահը նշել է, որ բարերարը մշտապես Պալատի կողքին է և ուշադրություն է դարձնում փաստաբանական ոլորտին: Անդրադառնալով անդամավճարների տրամադրման գաղափարին՝ Արա Զոհրաբյանն ընդգծել է, որ բարերարի կողմից դրա տրամադրման պայմաններից մեկն այն է եղել, որ շահառուներն անդամավճարի պարտքեր չունենան: Շահառուներին որոշելու նպատակով ձևավորված հանձնաժողովը՝ ըստ համապատասխան կարգով նշված առաջնահերթության, նախապատվություն է տվել հետևյալ փաստաբաններին՝ 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինվորների կողմից հարձակումների և անմարդկային վերաբերմունքի (խոշտանգումների) դեպքերից հետո կամավորների պաշտպանական գործողություններին մասնակցած փաստաբաններին, 2015 թվականի հունիսին էլեկտրաէներգիայի թանկացման կապակցությամբ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում քաղաքացիների կողմից իրականացրած նստացույցի մասնակիցներին անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ կամավոր ներգրավված փաստաբաններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնահարցի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող Փաստաբանների պալատի փորձագիտական խմբում ներգրավված փաստաբաններին, 1991 թվականի հունվարի 1-ից (ներառյալ) հետո ծնված փաստաբաններին և միայնակ մայրերին, ինչպես նաև համակարգողների կողմից ներկայացված մարզի փաստաբաններին: [b]ՀՀ ՓՊ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր