2600 դիտում
20:46 12-04-2018
«Փաստաբան Եզեգելյան օժանդակություն» ծրագրի շրջանակներում 51 փաստաբանի հանձնվել է հավաստագիր
2018 թվականի ապրիլի 12-ին «Փաստաբան Եզեգելյան օժանդակություն» ծրագրի շրջանակներում 51 փաստաբանի հանձնվել են մեկ տարվա անդամավճարի վճարման վերաբերյալ հավաստագրեր:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկա փաստաբաններին ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ, Ֆրանսիահայ փաստաբան բարերար Ռայմոն Եզեգելյանի հետ համագործակցության անցած ուղին և տեղեկացրել նոր ծրագրերի նախագծման մասին: Նա շնորհակալություն է հայտնել Ռայմոն Եզեգելյանին փաստաբանների կողքին լինելու, նրանց խնդիրների հանդեպ անտարբեր չմնալու համար:
«Փաստաբան Եզեգելյան օժանդակություն» ծրագրի շահառուների թիվն այս տարիների ընթացքում հասել է 260-ի: Շահառուներին որոշելու նպատակով ձևավորված հանձնաժողովը՝ ըստ համապատասխան կարգով նշված առաջնահերթության, նախապատվություն է տվել հետևյալ փաստաբաններին՝
1) 60-69 տարեկան փաստաբաններին՝ ովքեր չունեն մշտական աշխատանք, ոչ ավել, քան 10 (տաս) փաստաբան.
2) 2-րդ կամ 3-րդ կարգի հաշմանդամ փաստաբաններին՝ ոչ ավել, քան 5 (հինգ) փաստաբան.
3) միայնակ մայր հանդիսացող փաստաբաններին՝ ոչ ավել, քան 7 (յոթ) փաստաբան:
4) ընտանիքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված (զինվորական ծառայության մեջ գտնվող) զավակ ունեցող փաստաբաններին՝ ոչ ավել, քան 10 (տասը) փաստաբան:
5) նյութական դժվարություններ ունեցող մարզի փաստաբաններին՝ ոչ ավել, քան 10 (տաս) փաստաբան, յուրաքանչյուր մարզից մեկ փաստաբան՝ մարզային համակարգողի գրավոր առաջարկով.
6) երկու կամ ավելի անչափահաս երեխաներ ունեցող փաստաբաններին՝ ոչ ավել, քան 8 (ութ) փաստաբան:
Նմանատիպ նյութեր
1933 դիտում
11:22 11-10-2016
200-ից ավելի փաստաբան օգտվել է Եզեգելյան թոշակից
970 դիտում
19:57 07-03-2024
Երևանի պետական բժշկական համալսարանին հանձնվել է միջազգային հավատարմագրման հավաստագիր
1572 դիտում
15:59 29-04-2016
Ռայմոն Եզեգելյանի կողմից 80 փաստաբանի հանձնվել են 1 տարվա անդամավճարները վճարելու մասին հավաստագրեր