7810 դիտում
19:42 30-05-2017
20-ամյա ստաժ ունեցող դատախազներն ու դատավորները կարող են աշխատել և չզրկվել բարձր թոշակից
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց դատաիրավական համակարգում 20-ամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցների մասին նախագիծը՝ թույլատրելով նրանց շարունակել աշխատել համակարգում:
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ընդունվեց 55 կողմ և 25 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Մինչ այս փոփոխությունը 20-ամյա ստաժ ունեցող քննիչները, դատախազները, դատավորները դիմում էին գրում և աշխատանքից ազատվում, որպեսզի չկորցնեն երկարամյա թոշակի անցնելու հնարավորությունը: Այդ թոշակը երկու անգամ բարձր է սովորական թոշակից, մոտ է նրանց աշխատավարձին: Այս փոփոխությամբ այդ աշխատողներին հնարավորություն է տրվում շարունակել աշխատել՝ չկորցնելով երկարամյա թոշակ ստանալու հնարավորությունը: Այիսնքն՝ ցանկացած պահի աշխատանքից ազատվելիս նրանք կստանան երակարմա թոշակը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան