211652_close_icon
views-count1134 դիտում article-date 17:57 10-10-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Հոկտեմբերի 10-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 111 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 10-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել բնակչին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: *** Հոկտեմբերի 10-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր