211652_close_icon

Վարդան Մինասյանը Լեհաստանի ընտրանու դեմ խաղից հետո կվերադառնա հավաքական. TotalFootball.am

views-count35597 դիտում article-date 17:06 10-10-2016
Հայաստանի Ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կրկին կստանձնի ընտրանու ղեկը:[url=http://totalfootball.am/index.php/news/1/217716-vardan-minasyane-lehastani-entranou-dem-xaxic-heto-kveradarna-havaqakan.html] TotalFootball.am[/url]-ի տեղեկություններով, հայտնի է դարձել, որ Լեհաստանի հավաքականի հետ ԱԱ-2018-ի ընտրական փուլում կայանալիք հանդիպումից հետո Վարդան Մինասյանը վերադառնալու է նախկին պաշտոնին: Նա հավաքական է վերադարձնելու նաև իր բացակայության ընթացքում հավաքականից հեռացած և հեռացված ֆուտբոլիստներին: Հիշեցնենք, որ պաշտոնապես Հայաստանի Ազգային հավաքականի ղեկը Վարդան Մինասյանը ստանձնել էր 2009 թվականի ապրիլի 1-ին: Նրա օրոք մեր ընտրանին գրանցել է իր պատմության լավագույն արդյունքները ինչպես ընտրական փուլերում (ԵԱ-2012, ԱԱ-2014), այնպես էլ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Վարդան Մինասյանի` գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու պահին մեր հավաքականը ռեկորդային` 38-րդ տեղում էր):

Նմանատիպ նյութեր