211652_close_icon
views-count2720 դիտում article-date 13:59 10-10-2016

Ռուսաստանը մտադիր է մշտական ռազմածովային բազա հիմնել Սիրիայում

Ռուսաստանը պատրաստվում է մշտական ռազմածովային բազա հիմնել Սիրիայի Տարտուսում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը, փոխանցում է Ria Novosti-ն։ Նա նշել է, որ ներկա պահին պատրաստ են համապատասխան փաստաթղթերը, ընթանում է միջգերատեսչական համաձայնության գործընթացը։ Տարտուսի նավահանգստում ռուսական նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետը սկսել է գործել 1977 թվականին։ Ներկա պահին այն հանդիսանում է Միջերկրական ծովում ռուսական ՌԾՕՈՒ միակ հենակետը։ Նրա սպասարկմամբ զբաղվում է բացառապես քաղաքացիական անձնակազմը։

Նմանատիպ նյութեր