211652_close_icon

Ռուսական ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա․ «Ժողովուրդ»

views-count4276 դիտում article-date 09:52 19-09-2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմի­տեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով: Նշենք, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը նախատեսում է «Զվարթնոց» օդանավակայանի տա­րածքում ստեղծել նոր տեխնիկական բազա «SSJ10» ինքնաթիռների տեխ­նիկական սպասարկումն իրականաց­նելու նպատակով: Ավելին՝ նա ամռան ամիսներին՝ ՌԴ կատարած այցի ժամա­նակ, հանդիպել է «ԻԼ» հասարակա­կան բաժնետիրական ընկերության գլ­խավոր տնօրեն Յուրի Գրուդինինի հետ և քննարկել ՌԴ-ում գործող ավիաշինարարական և ավիավերանորոգման գործարանների պատվերով Հայաստա­նի տարածքում ինքնաթիռների պահեստամասերի արտադրություն հիմնե­լու հնարավորությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր