211652_close_icon
views-count5842 դիտում article-date 18:37 09-10-2016

Էջմիածնում շարունակվում են տոնական միջոցառումները․ այս անգամ հյուր էին մտավորականները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էջմիածնի տոնի բարձրակետն էր շքերթը, որին մասնակցում էին քաղաքի բոլոր խավերի ներկայացուցիչները` ուսանողություն, հոգեւոր դաս, մարզիկներ, մտավորականներ, արվեստագետներ: Բեմականացված ներկայացման ժամանակ հրապարակ մուտք գործեցին նաեւ մաշտոցյան տառերը, որոնց դիմավորեցին Վռամշապուհ արքան եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսը: Ներկայացվեց ֆլեշ մոբ-պար, որին մասնակցում էին ինչպես Էջմիածնի քաղաքապետարանի Մշակույթի պալատի պարախմբերի սաները, այնպես էլ էջմիածնի դպրոցների աշակերտները, ովքեր պարերը սովորել են ազգագրական պար առարկայի դասընթացից: Այնուհետեւ քաղաքապետն ու քաղաքի հյուրերը շրջեցին տաղավարներով, որոնցում ցուցադրված էին քաղաքապետարանի գեղարվեստի դպրոցի, Հայ միասնության խաչի, «Մեր տունը» հասարակական կազմակերպության, քաղաքի դպրոցների սաների աշխատանքները: Տաղավար էր ներկայացրել նաեւ գրադարանը: Էջմիածնի տոնի միջոցառումները կեզրափակվեն համերգային ծրագրով, որը կավարտվի շքեղ հրավառությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր