211652_close_icon
views-count1561 դիտում article-date 18:02 27-03-2015

Կոտայքի մարզում շարունակվում են կանանց տոնական միամսյակին նվիրված միջոցառումները. տեսանյութ

Շարունակվում է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ կանանց տոնական միամսյակի առթիվ մարզում մեկնարկած միջոցառումների շարքը: Կոտայքի մարզպետը Եղվարդի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպված հանդիսավոր միջոցառման շրջանակներում տոնական միամսյակի առիթով շնորհավորել և նվերներ ու ծաղկեփնջեր է հանձնել Եղվարդի տարածաշրջանում բնակվող 7 և ավելի երեխաներ ունեցող կանանց, ինչպես նաև 100 ու ավելի տարիք ունեցող բնակչուհիներին: Մարզպետ Ա. Հարությունյանը շնորհավորանքի խոսքեր հղելուն զուգահեռ փաստել է, որ նմանատիպ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ և ինչպես դահլիճում հավաքվածներն, այնպես էլ մարզի բնակչության ամենատարբեր խավերի ներկայացուցիչները մշտապես գտնվելու են մարզպետարանի հոգածության ներքո: Հանդիսավոր ընդունելությանը մասնակցող տիկնայք արտահայտել են իրենց գոհունակությունը և կարևորել համանման ձևաչափով միջոցառման կազմակերպումը: Կանանց տոնական միամսյակի առիթով կազմակերպված նախաձեռնությանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ և Եղվարդի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ՝ ովքեր ևս իրենց շնորհավորանքի խոսքն են հղել միջոցառմանը մասնակցող կանանց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր