Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 9-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 50/4 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: