211652_close_icon

Մայրաքաղաքի 2798-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Հյուսիսային պողոտայում առաջին անգամ ներկայացվել են զինագործ դարբինների աշխատանքները

views-count3148 դիտում article-date 11:19 09-10-2016
«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում առաջին անգամ մայրաքաղաքի 2798-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կազմակերպվել է «Երևանյան զբոսանք. հնի և նորի հանդիպում»: Հյուսիսային պողոտայի միջնամասում ձևավորված հարթակում ներկայացվել են զինագործ դարբինների, այդ թվում 1650- ական թվականներից հայտնի Չիլինգարյանների տոհմի դարբինների հին և ժամանակակից զինատեսակներ, նաև տեղում դարբնի հետաքրքիր աշխատանքներ են մշակվել: Այս հարթակում իրենց աշխատանքներն են ցուցադրել նաև ժողովրդական վարպետ Աշոտ Գալստյանն ու զենքերի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ: Միջոցառումն ուղեկցվել է բեմականացված համարներով: Առաջին անգամ անցկացվող նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել, և հարթակն ամբողջությամբ մարդկանց օղակով է շրջապատվել:

Նմանատիպ նյութեր