211652_close_icon
views-count2598 դիտում article-date 18:17 27-09-2016

Մեկնարկեց «Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ - ծրագիրը. առաջին նվերները` մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի առթիվ

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում արդեն երրորդ տարին մեկնարկած սոցիալական բաղադրիչ-ծրագրի առաջին նվերները մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում բաշխվել են ծրագրում ներառված ընտանիքներին: Անսպասելի այցից անակնկալի եկած շահառու-ընտանիքներին ծրագրի պատասխանատուները փոխանցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկները և կենցաղային համապատասխան տեխնիկա: Ծրագրում ներառված ընտանիքների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել անակնկալի համար և նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սկիզբ առած այս գաղափարն իսկապես շատ ողջունելի է` հատկապես մայրաքաղաքի մոտալուտ տարեդարձի նախաշեմին: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում մեկնարկած ծրագիրը կշարունակվի 10 օր: Այդ ընթացքում մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալական ամենատարբեր խմբերում ներառված ընտանիքներ կարժանանան հատուկ ուշադրության ու երևանյան ջերմության: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր