211652_close_icon
views-count2442 դիտում article-date 10:00 09-10-2016

Աշխարհի տարբեր քաղաքները լուսանկարներով ներկայացվել են Երևանի տոնին նվիրված բացօթյա ցուցահանդեսում

«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների շրջանակում FIAP միջազգային լուսանկարչական միության հայաստանյան ներկայացուցչությունը և «Երևան փրոդաքշնս»-ը Հյուսիսային պողոտայում ներկայացրել են FREEDOM (Ազատություն) խորագրով անցկացված միջազգային լուսանկարչական փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցների աշխատանքները: Գաղափարի նպատակը մայրաքաղաքի տոնը յուրօրինակ ձևով շնորհավորելն էր: Բացօթյա ցուցահանդեսին ներկայացվել է սթրիթ ժանրի ավելի քան 30 աշխատանք՝ 17 երկրների լուսանկարիչների կողմից: Լուսանկարները պատկերել են աշխարհի տարբեր քաղաքների, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանի տեսարժան տարբեր վայրերն ու քաղաքային կոլորիտը: Մայրաքաղաքի տարեդարձի օրը հայտնի են դարձել նաև մրցույթ-փառատոնի հաղթողները:

Նմանատիպ նյութեր