211652_close_icon
views-count1181 դիտում article-date 13:41 28-05-2021

Երեխաների տոնին փոքրիկները հնարավորություն կունենան դասական երաժշտություն վայելել բացօթյա հարթակում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում հունիսի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում դասական երաժշտություն կհնչի:

Ժամը 20:30-ին կայանալիք բացօթյա համերգին «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը կներկայացնի ազգային նվագարանների մասին կրթական ծրագիր, ինչպես նաև կցուցադրվեն դասական երաժշտության հիման վրա նկարահանված սիրված
մուլտֆիլմեր:

Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թվականին: 

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992-ին, որից հետո 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Հունիսի 1-ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները: Վերջին տարիներին այս օրվան են միացել նաև եվրոպական երկրներ, ԱՄՆ մի շարք նահանգներ:

Նմանատիպ նյութեր