211652_close_icon
views-count2769 դիտում article-date 21:38 08-10-2016

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող բաց դիտահորից գոլորշի է դուրս գալիս և տհաճ հոտ է տարածվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակի 4-րդ նրբանցքի թիվ 1 շենքի մոտակայքում` հորում, լցված էին կալցիումի կարբիդի մնացորդներ: Փրկարարները տվյալ տարածքում կատարել են լվացման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր