Գազի արտահոսք է տեղի ունեցել Գերմանիայի հյուրանոցներից մեկում․ կան տուժածներ
Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, Մեմինգեմ քաղաքի հյուրանոցներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի արդյունքում տուժել է 27 մարդ։
Տուժողներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկանությունն ու համապատասխան մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։