Սոմալիի հյուրանոցներից մեկում հարձակում է եղել. կան վիրավորներ
Reuters գործակալությունը հաղորդել է, որ Աֆրիկայում գտնվող Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի SYL հյուրանոցի մոտ՝ նախագահական պալատից ոչ հեռու, պայթյուն է եղել: Ոստիկանությունը հաղորդել է, որ անհայտ զինյալները գրոհել են շենքը: Նրանց և հյուրանոցի անվտանգության աշխատակիցների միջև փոխհրաձգություն է սկսվել: Արդյունքում երկրի փոխվարչապետը և տրանսպորտի նախարարը վիրավորվել են:
SYL հյուրանոցը հայտնի է նրանով, որ այնտեղ շատ հաճախ հանգրվանում են գործարարներն ու սոմալիական խորհրդարանի պատգամավորները:
Ականատեսների պնդմամբ, կան նաև զոհվածներ և ևս մի քանի վիրավորներ:
Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: