211652_close_icon
views-count1467 դիտում article-date 10:31 08-10-2016

ՀՀԿ-ն Վանաձորում գործի է դրել իրավապահ ու քրեական գործիքները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորում հնարավոր համաձայնությունը ՀՎԿ-ի, ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» միջև ՀՀԿ-ին գցել են ցայտնոտի մեջ: «Ժամանակ»-ի տեղեկություններով, երեկ վաղ առավոտից Վանաձորում գործի են դրվել իրավապահ և քրեական գործիքները: Քննիչները կանչել և սպառնացել են «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին, որը նախօրեին ծեծի էր ենթարկել Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին: Նրան սպառնացել են, որ եթե առաջիկա ավագանու նիստում փակ գաղտնի քվեարկությամբ չքվեարկի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, նրան կկալանավորեն: Սպառնալիքներ են ստացել նաև ԲՀԿ-ական թեկնածուն՝ Այծեմնիկ Օհանյանը: Երեկ նրան սպառնացել է անձամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր