211652_close_icon
views-count2709 դիտում article-date 19:34 07-10-2016

ՌԴ կործանիչը խախտել է Էստոնիայի օդային սահմանը

Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռուսական Սու-27 կործանիչը խախտել է Էստոնիայի օդային տարածքը Վայինդլու կղզու շրջանում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Գիշերը՝ 2:38-ին, Էստոնիայի տարածք առանց թույլտվության մտել է ՌԴ զինված ուժերի Սու-27 ինքնաթիռը և մնացել մեկ րոպեից քիչ ժամանակ»,- ասված է հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ էստոնացի դիսպետչերների հետ ռադիոկապ չի պահպանվել: Էստոնացի զինվորականների տվյալներով՝ Տալլինում ՌԴ դեսպանն այսօր հրավիրվել է Էստոնիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել:

Նմանատիպ նյութեր