211652_close_icon
views-count1639 դիտում article-date 21:26 06-03-2014

Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուսական ինքնաթիռները խախտել են օդային սահմանը

Պաշտոնական Թբիլիսին ռուսական զինուժի կողմից Վրաստանի օդային տարածքի խախտման մասին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ 2014 թվականի մարտի 6-ին ժամը 12:20-ին Ցխինվալիի տարածքից ռուսական օդուժի ինքնաթիռները` Մի 8 տեսակի, հատել են Վրաստանի կողմից վերահսկվող օդային տարածքը և թռել Գորու և Կասպիի շրջանների մի շարք գյուղերի վրայով: Ավելի ուշ նույն օրը ժամը 18:22-ին կրկին օդային տարածքի խախտում է գրանցվել, այս անգամ անօդաչու թռչող սարքերի կողմից, որոնք ևս անցել են մի շարք բնակավայրերի վրայով,-նշվում է տարածած հաղորդագրությունում: Վրաստանի ԱԳ նախարարությունն այս փաստի վրա ուշադրություն է հրավիրել միջազգային համապատասխան կառույցներին:

Նմանատիպ նյութեր