211652_close_icon
views-count1333 դիտում article-date 11:48 14-04-2015

Վաշինգտոնին անհանգստացրել է Իրանին ռուսական C-300 ԶՀՀ-ների հնարավոր վաճառքը

Միացյալ Նահանգները մտահոգություն է պատճառել Իրանին վաճառվելիք ռուսական C-300 զենիթահրթիռային համալիրների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը: Այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի իշխանությունները պահանջում են վերացնել Իրանի դեմ կիրառվող զենքի էմբարգոն: Այդ մասին հայտարարել էր ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Իսկ Իրանի միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի վերջնական տեքստը պետք է ներկայացվի մինչև այս տարվա հունիսի 30-ը:

Նմանատիպ նյութեր