Երիտասարդ կամավորները բաժանում են «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության տեղեկատվական ուղեցույցներ
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության նախօրյակին, սկսած հոկտեմբերի 6-ից, երիտասարդ կամավորները մայրաքաղաքի վարչական շրջաններում բաժանում են հոկտեմբերի 8-ին նախատեսված մայրաքաղաքի ծննդյան տարեդարձի միջոցառումների վայրերի ու անցկացման ժամերի տեղեկատվական ուղեցույցներ:
Տոնակատարության օրը կամավորներն ուղեցույցներ կբաժանեն նաև քաղաքի փոքր կենտրոնում և Էրեբունի փողոցում` միջոցառումների անցկացման վայրերին մոտ գտնվող տեղեկատվական կետերից և հարակից տարածքներից: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։