Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 473.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.50 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.58 դրամ (աճել է 2.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 602.51 դրամ (նվազել է 2.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.59 դրամ (մնացել է անփոփոխ):