Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հոկտեմբերի 5-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը անկողնուց ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ. Զ.-ին (ծնված 1959 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 02.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 13 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին ընկել է անկողնուց և չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. մահճակալի մոտ ընկած է եղել 1933 թ. ծնված Ջ. Դ.-ը, ում փրկարարները տեղափոխել են անկողին, իսկ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: