Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է
1․Պուերտո Ռիկոյի բնիկ կենդանական աշխարհի կաթնասունները բացառապես չղջիկներ են։
2․Արցախյան դրամների վրա պատկերված է Հիսուս Քրիստոսը։
3․ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսորի որդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախաձեռնել է հեծանիվով ճամփորդություն։
4․Սաուդյան Արաբիայում կանանց ավտոմեքենա վարելու արգելքը դրվել է 1957 թվականին։
5․Հայաստանում կա 128,5 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր։
6․Նյուտոնի ճոճանակներից ամենամեծը բաղկացած է բոուլինգի 16 գնդերից, որոնցից յուրաքանչյուրը 6,8 կգ է։
7․Հինդուիզմը դավանում է ավելի քան 1 մլրդ. մարդ, որոնցից մոտ 950 միլիոն բնակվում են միայն Հնդկաստանում և Նեպալում։