1688 դիտում
12:31 03-10-2016
ՊԵԿ-Բիզնես երկխոսություն. շաբաթվա հարցը
Բոլոր հարցերն ունեն իրենց պատասխանները. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնն ամեն շաբաթ ամփոփում է ստացված հարցումները և առանձնացնում ամենից հաճախ տրված հարցը: Նախորդ շաբաթ զանգահարած քաղաքացիների զգալի մասին հետաքրքրող հարցը և մասնագետի պատասխանը ներկայացնում ենք ստորև.
[b]Հարց[/b]
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ երկիր հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ տարածք տարանցիկ հայտարարագրով ներմուծվող ավտոմեքենաների դեպքում ի՞նչ վճարներ են գանձվում:
[b]Պատասխան[/b]
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ երկրից ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ-ի 8703 ծածկագրին դասվող մեկ թեթև մարդատար ավտոմեքենայի համար ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում: Տվյալ դեպքում հաշվարկվում և վճարվում է բնապահպանական վճար հետևյալ սկզբունքով.
• մինչև 5 տարի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար բնապահպանական վճար չի գանձվում,
• 5 տարուց ավելի՝ մինչև 10 տարի ներառյալ, թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում բնապահպանական վճար է գանձվում հարկման բազայի 2%-ի չափով,
• 10 տարուց ավելի՝ մինչև 15 տարի ներառյալ, թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում՝ հարկման բազայի 10%-ի չափով,
• 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում՝ հարկման բազայի 20%-ի չափով:
Պատասխանի համար հիմք են ծառայում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածը, «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ՀՀ Կառավարության 30.07.2015թ. N865-Ն որոշումը:
Նմանատիպ նյութեր
778 դիտում
18:24 06-09-2024
ՊԵԿ-բիզնես երկխոսություն. տնտեսվարողները ողջունել են կոմիտեի առաջարկը
1178 դիտում
15:56 15-12-2014
«Հիմնի՛ր քո սթարթափը՝ գաղափարից դեպի մեծ բիզնես. քայլ առաջին». կֆինանսավորվեն երիտասարդների բիզնես առաջարկները
28130 դիտում
15:26 01-05-2017
Մենք չունենք շոու բիզնես, մեզ մոտ ավելի շատ բոշի բիզնես ա. Էդգար Գևորգյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am
Այս բաժնից
1084 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1870 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
694 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ