1991 թվականին հիմնվել է Հականոբելյան մրցանակը, որը շնորհվում է արտասովոր և սրամիտ հետազոտությունների համար
Այս մրցանակը հիմնվել է 1991 թվականին Մարկ Աբրահամսի և «Արտակարգ հետազոտությունների տարեգիրք» ամսագրի կողմից և շնորհվում է արտասովոր և սրամիտ հետազոտությունների համար, որպեսզի լայն հանրության ուշադրությունը գրավեն և հետաքրքրություն խթանեն դեպի գիտությունը, բժշկությունը և տեխնոլոգիաները։
Թվով տասը Շնոբելյան մրցանակները բաշխվում են ամեն տարի հոկտեմբերի սկզբին` այն ժամանակ, երբ հայտարարվում են իսկական Նոբելյան մրցանակակիրների անունները։ Ամեն տարի Նոբելյան մրցանակի դափնեկիրները՝ մեծ ակնոցներով, արհեստական քթերով և ֆեսերով գալիս են շնորհելու մրցանակները։ Հարվարդի համալսարանի դահլիճներից մեկում, որտեղ անցկացվում է այս արարողությունը, թռչում են թղթե ինքնաթիռներ։
Մրցանակակիրների ուղերձի ժամանակը սահմանափակված է 60 վարկյանով, այլապես նրանց կանգնեցնում է մի աղջիկ, որը բարակ ձայնով բացականչում է. «Խնդրում եմ, վերջ տվե՛ք, ձանձրանում եմ»: Մրցանակակիրներին շնորհում են, օրինակ, ֆոլգայից պատրաստված մեդալ կամ չխկչխկացնող ծնոթներ, ինչպես նաև մրցանակի վկայական, որը ստորագրված է երեք Նոբելյան մրցանակակիրների կողմից։
Մրցանակաբաշխությունը հեռարձակվում է ամերիկյան հեռուստալիքներով և ռադիոյով մի քանի լեզվով։ Այն կարելի է նաև դիտել ուղիղ եթերում մրցանակի պաշտոնական կայքում։ Մի քանի օրից մրցանակաբաշխությունից հետո Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում մրցանակակիրները կարող են դասախոսություն կարդալ՝ բացատրելով իրենց հետազոտությունները և նրանց նշանակությունը։