Դրեզդենում անհայտ անձինք մի քանի ոստիկանական մեքենաներ են հրդեհել
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, վաղ առավոտյան անհայտ անձինք 3 ոստիկանական մեքենաներ են հրդեհել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Mopo24 հրատարակչության տվյալներով՝ նյութական վնասը մի քանի տասնյակ հազար եվրո է կազմում:
Դրեզդենի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ տեղի ունեցածը կապված է երկրում նշվող՝ Գերմանիայի միասնության տոնի հետ, ինչի առնչությամբ քաղաքում ուժեղացված ծառայություն է տարվում: