Շվեդիայում անհայտ անձինք մեկ գիշերվա ընթացքում 15 ավտոմեքենա են հրդեհել
Շվեդիայի հարավում գտնվող Մյալմյո քաղաքում մեկ գիշերվա ընթացքում հրդեհվել է 15 ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Sydswenskan պարբերականը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ առավոտյան ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալներից մեկին:
Հրդեհվել են նաև հաշմանդամների համար նախատեսված տրանսպորտային միջոցները:
Տարհանվել է այրվող ավտոմեքենայի մոտակայքում գտնվող բազմաբնակարանային շենքը՝ ավտոմեքենայի մեջ գազի բալոնների պայթյունի սպառնալիքի պատճառով:
Հանցագործները հրդեհել են նաև տարածքում կառուցվող գրադարանը:
Այս պահին հայտնի է, որ հրդեհների պատճառով տուժածներ չկան: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին:
Նշեք, որ 2016 թ.-ի սկզբից Մյալմյո քաղաքում արդեն 110 մեքենա է հրդեհվել: