Կիևի մոտակայքում անհայտ անձինք ոստիկանական բաժանմունք են հրդեհել
Այսօր առավոտյան անհայտ անձինք փորձել են այրել Կիևի մոտակայքում գտնվող Բուչա գյուղի ոստիկանական բաժանմունքը: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նրանք ոստիկանական շենք 2 ինքնաշեն ռումբ են նետել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Ժամանած փրկարարներին հաջողվել է մարել կրակը: տուժածներ չկան:
Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:
Հրդեհի դրդապատճառները դեռ հայտնի չեն: