Դոնեցկի մարզում անհայտ անձինք ոստիկանական բաժանմունք են գրավել․ Ավակով
Դոնեցկի մարզի Սլովյանսկ քաղաքում զինված անձինք ոստիկանական բաժանմունք են գրավել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՆԳ նախարար Արսեն Ավակովը։
«Սլովյանսկ հատուկ խումբ է ուղարկվել։ Զինված ահաբեկիչների նկատմամբ զրոյական հանդուրջողականություն կցուցաբերվի»,֊ գրել է նա։
Այդ տվյալը ITAR-TASS գործակալությանը հաստատել է Դոնեցկի մարզի ՆԳՆ հասարակական կապերի գլխավոր վարչության ղեկավար Իգոր Դեմինը։