Նեյմարը դատի է տվել Բրազիլիայի կառավարությանը
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը դատի է տվել երկրի կառավարությանը` իր ընտանիքին վերագրվող հարկային հանցագործությունների վերաբերյալ հետաքննության տեղեկատվության արտահոսքի համար:
Հայցը ներկայացվել է մայրաքաղաք Բրազիլիայի դաշնային դատարան: Նշենք, որ 2016թ. մարտին Սան-Պաուլուի դաշնային դատարանը Նեյմարին մեղավոր էր ճանաչել 2012-2014թթ. Հարկերից խուսափելու մեջ: Դատարանի որոշմամբ ֆուտբոլիստը պետք է երկրի գանձարանին փոխանցի 46 մլն եվրո:
24-ամյա Նեյմարի անունը շրջանառվում է մեկ այլ սկանդալային գործում: «Բարսելոնայի» ղեկավարությունը մեղադրվում է 13 մլն եվրոի չափով հարկեր չվճարելու մեջ, երբ բրազիլացին «Սանթոսից» տեղափոխվել է կատալոնական ակումբ: