Սանկտ Պետերբուրգի 15-ամյա բնակիչը սելֆի անելիս ընկել է հրշեջների համար նախատեսված աստիճանից եւ ստացած վնասվածքներից տեղում մահացել: Դեպքը տեղի է ունեցել Զայցեվի փողոցում:
Տղայի համադասարանցիները փրկարարներին պատմել են, որ մահացածը բարձրացել էր 5-րդ հարկ՝ սելֆի անելու նպատակով: Նախնական տվյալներով՝ տղան կորցրել է հավասարակշռությունը: