211652_close_icon
views-count5458 դիտում article-date 10:00 01-10-2016

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրերի տնօրենը աշխատանքի է տեղավորել ազգուտակին. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում նորամուծություններ է կատարում և բոլորին հորդորում մտահոգվել պետական բյուջեի մասին, որոշ չինովնիկներ գլուխները կախ տարված են հարստանալու մոլուցքով։ «ՉԻ» տեղեկություններով՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրերի տնօրեն Նորիկ Գևորգյանը վերջերս աշխատանքի է տեղավորել նաև իր փոքր որդուն՝ Արթուրին։ Վերջինս ղեկավարելու է «Հայջրմուղկոյուղու» Կոտայքի Լոռու մարզերի մասնաճյուղը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հնարամիտ Նորիկ Գևորգյանը ոչ միայն իր ընտանիքի անդամներին է եկամտաբեր աշխատանքների տեղավորում, այլև, օգտվելով պաշտոնական դիրքից, աշխատանքի է տեղավորել իր ողջ ազգուտակին։ Նա իր եղբոր որդիների համար հաջողացրել է յուղոտ պաշտոններ ստանալ «Հայջրմուղկոյուղու» Արտաշատի մասնաճյուղում, իսկ քրոջ որդիները քեռու շնորհիվ աշխատանք են գտել նույն կառույցի Կենտրոն մասնաճյուղում։ Հիշեցնենք, որ Նորիկ Գևորգյանի մյուս որդու Արման Գևորգյանի մասին մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր