Mercedes-Benz-ը ներկայացրել է 5 րոպեում լիցքավորվող էլեկտրաամենագնացը, որը մեկ լիցքավորմամբ 500 կմ ճանապարհ կանցնի. ՖՈՏՈՇԱՐՔ
Փարիզում ընթացող ավտոսրահի շրջանակներում Mercedes-Benz ընկերությունը զարմացրել է ավտոսիրահարներին նոր՝ GLC մոդելին նմանվող Generation EQ էլեկտրաամենագնացի նախատիպով:
Ամենագնացի հզորությունը 408 ձիաուժ է կազմում, ինչը հնարավորութուն է տալիս 100 կմ/ժ արագության հասնել ընդամենը 5 վայրկյանում:
Գերմանական մոդելի սերիական տարբերակը, որը շուկայում կհայտնվի 2019-ին, կմրցակցի Tesla Model X-ի, ինչպես նաև Audi, Porsche և Jaguar ընկերությունների ապագա էլեկտրական ամենագնացների հետ:
Mercedes-Benz Generation EQ-ն համալրված է 2 էլեկտրաշարժիչով` 1-ական առաջնամասում և ետնաասում:
Մեկ լիցքավորմամբ հնարավոր է 500 կմ ճանապարհ անցնել: Իսկ վերալիցքավորումը կտևի ընդամենը 5 րոպե:
Նոր էլեկտրամեքենան չունի ապակեմաքրիչներ և դռների բռնակներ, իսկ ավանդական արտաքին հայելիները կփոխարինվեն տեսախցիկներով:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: