3055 դիտում
18:01 28-09-2016
Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ-ի արտակարգ իրավիճակների խորհրդի նիստը
Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) նիստը: Այդ մասին հաղորդվում է ՀԱՊԿ-ի կայքում:
«Սեպտեմբերի 29-ին Երևանում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը, որին կմասնակցի և ելույթ կունենա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նիստում կքննարկվի արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ-ի հակազդման նախագիծը: Նաև օրակարգում են արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելիս միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հարցերը:
Քննարկվելու է նաև Հայաստանի տարածքում հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծումը և հաջորդ տարի ԱԻՀԽ-ում նախագահության հարցը, ինչպես նաև 2017 թվականին անցկացվելիք վարժանքների պլանը:
Համակարգող խորհրդի անդամներ են՝ արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարները: 2015 թվականի սեպտեմբերից խորհուրդը նախագահում է Հայաստանը:
Նմանատիպ նյութեր
2250 դիտում
16:32 13-09-2022
«ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին». Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը
3120 դիտում
12:08 13-09-2022
Դիմել ենք ՀԱՊԿ-ին, և այդ դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ. Փաշինյան
Այս բաժնից
847 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան
712 դիտում
10:42 11-01-2025
Աբովյանի և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
826 դիտում
10:15 11-01-2025
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում է փրայմերիզը