1614 դիտում
16:59 28-09-2016
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցան ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներ. լուսանկարներ
ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն իր ողջույնի խոսքում շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ` ներկայացրել է անկախության տարիներին բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերումները:
Ելույթներով հանդես են եկել Արցախի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության, Միջազգային Ասպետաց ակադեմիայի նախագահ` գեներալ Արսեն Ֆիդանյանը:
Վերջինս «Ասպետաց քաջարի մայր» շքանշանով է պարգևատրել Հայաստանի բնության պետական թանգարանի երկարամյա աշխատակից Անահիտ Գրիգորյանին: Միջոցառման շրջանակում ներկայացվել է ճարտարապետ Տիգրան Չոբանյանի «Հայաստանի 25 ոսկեզօծ աշուն» խորագրով նկարների ցուցահանդեսը: Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը շնորհակալագիր է հանձնել Տիգրան Չոբանյանին:
Կազմակերպվել էր անկախության երկու սերունդների` Արցախյան պատերազմի մասնակիցների և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հանդիպումը:
Միջոցառման շրջանակում Հյաստանի ավանդական ՈՒՇՈՒ-ի ֆեդերացիայի սաները կազմակերպել են մարտարվեստի ցուցադրություն:
Նմանատիպ նյութեր
1194 դիտում
19:27 23-09-2016
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ Վիեննայում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ
1878 դիտում
20:10 27-09-2016
Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով միջոցառումներ տեղի ունեցան Գերմանիայի Հալլե և Կարլսռուհե քաղաքներում
1082 դիտում
17:00 19-11-2015
Հայաստանի բնության պետական թանգարանում կայացավ «Բնությունը մեր մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսը. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
907 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1339 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
799 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch