211652_close_icon
views-count1878 դիտում article-date 20:10 27-09-2016

Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով միջոցառումներ տեղի ունեցան Գերմանիայի Հալլե և Կարլսռուհե քաղաքներում

Սեպտեմբերի 25-ին Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ: «Հայաստանի փոքրիկ երգիչները» հանդես եկան Հալլե քաղաքի Մայր տաճարում` կատարելով շարականներ, հայ և օտարազգի հեղինակների ստեղծագործություններ: Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկան ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և երկրամասի Կառավարության մշակույթի պետքարտուղար Գունար Շելենբերգերը: Սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Կարլսռուհե քաղաքի պատմական ամրոցի համերգասրահում տեղի ունեցավ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոսության կողմից կազմակերպված համերգ և պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Միջոցառման շրջանակներում նշվեց նաև պատվավոր հյուպատոսության գործունեության 10-ամյա հոբելյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Կարլսռուհեում ՀՀ պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկին, Կարլսռուհեի քաղաքապետ Ֆրանկ Մենթրուփը: Դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց պատվո հյուպատոս Պիլարսկիին իր տասնամյա գործունեության ընթացքում Բադեն-Վյուրթենբերգի և Հայաստանի միջև տարբեր բնագավառներում համագործակցությանն աջակցելու, Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար: Միջոցառմանը հանդես եկան Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ և քաղաքի կոնսերվատորիայի նվագախումբ՝ կատարելով Կոմիտասի, Հովունցի, Հարությունյանի և այլոց ստեղծագործություններ:

Նմանատիպ նյութեր