Նոր կառավարությունից սպասում եմ նորարարական մոտեցումներ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Նոր կառավարությունը հիմնականում արդեն ձևավորվեց: Ամենահատկանշականն այստեղ Գագիկ Խաչատրյանին և Գագիկ Բեգլարյանին աշխատանքից ազատելն էր, դա ավելի էական էր, քան այն, թե ովքեր են այդ պաշտոններում նշանակվել:
Դա, իհարկե, դեռ չի նշանակում, որ «համացանցային հայերը» չեն փորձի վարկաբեկել նոր նշանակված կամ վերանշանակված պաշտոնյաներին: Ես, օրինակ, տարակուսանք եմ ապրում, երբ իմ սերնդի «քեռիներն» ու «մորաքույրերը» բամբասում են իրենց աղջկա տարիքի երիտասարդ նախարարի մասին: Տարակուսանքիս պատճառն այն է, որ հաջորդ «ստատուսներում» նույն մարդիկ կրքոտ հարձակումներ են գործում «ռաբիս» մշակույթի վրա: Ինձ թվում է՝ ավելի «ռաբիս» երևույթ, քան բամբասանքն ու չարախոսությունն է, գոյություն չունի:
Թե ինչ կանեն հին և նոր նախարարները, կառավարությունն՝ իր ամբողջականության մեջ, չենք կարող ասել, որովհետև իրենք` նախարարներն էլ չեն ասում: Անձամբ ես թե՛ «հներից» և թե՛ նորերից սպասում եմ նորարարական մոտեցումներ: Թե որքանով են նրանք ընդունակ նման նորարարությունների՝ շուտով կտեսնենք»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]