Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 28-ին
մ.թ.ա. 551 թ. – ծնվել է Կոնֆուցիոսը, չինացի փիլիսոփա, աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը (մահ. 479 թ.):
մ.թ.ա. 480 թ. – Էգեյան ծովում տեղի ունեցավ Սալամինի ծովամարտը հույների և պարսիկների միջև:
1874 թ. – Էջմիածնում բացվեց Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:
1895 թ. – մահացել է Լուի Պաստյորը, ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (ծն. 1822 թ.):
1928 թ. – ծնվել է Նիկոլայ Ռիժկովը, ռուս պետական և կուսակցական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, ՀՀ ազգային հերոս:
1934 թ. – ծնվել է Բրիժիտ Բարդոն, ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի:
1939 թ. – ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև խաղաղության և սահմանների մասին պայմանագիր կնքվեց:
1994 թ. – Բալթիկ ծովում խորտակվեց էստոնական «Էստոնիա» նավը, ինչի հետևանքով մահացավ 852 մարդ:
2003 թ. – Իտալիայում տեղի ունեցավ խոշոր էներգովթար, ինչի արդյունքում հոսանքազրկվեց մոտ 57 միլիոն մարդ: