1555 դիտում
15:16 27-09-2016
Վրաստանը տարեկան 12 մլն դոլար է տրամադրում տուրիզմի զարգացման համար, իսկ Հայաստանը՝ 400 հազար
Հայաստանն արտերկրում լայն PR-ի կարիք ունի, ինչի համար հսկայական գումարներ են պահանջվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:
«Հայաստանը դրսում լայն PR-ի մեծ կարիք ունի, ինչպես հարևան Վրաստանը, սակայն այնտեղ պետությունը հսկայական գումարներ է ծախսում սեփական երկրի PR-ի համար: Վերջերս Վրաստանում էի, և երբ իմացա, թե տուրիզմի զարգացման համար որքան գումար է ծախսվում, ես ինձ վատ զգացի: Վրաստանը տարեկան 12 մլն դոլար է տրամադրում զարգացող տուրիզմի համար, իսկ Հայաստանը՝ 400 հազար դոլար»,- ասաց Մանուկյանը:
Նունե Մանուկյանը նշեց, որ Հայաստանի ներկայիս պոտենցիալը էկոտուրիզմն է, որը կարելի է խթանել ներքին փառատոների կազմակերպմամբ, ինչը Հայաստանն առավել ճանաչելի է դարձնում անգամ տեղի հայերի համար։
Նմանատիպ նյութեր
2054 դիտում
13:05 24-08-2020
ԱՄՆ-ն լրացուցիչ 1,4 մլն դոլար աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար
Այս բաժնից
1054 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
1012 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան