Վարագա խաչի տոն և խաղահրապարակի բացում Արմավիրի մարզի Շահումյան համայնքում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ Արմավիրի մարզի Շահումյան համայնքում Վարագա խաչի տոնին, Ս. Աստվածածին եկեղեցում հավարտ պատարագի տեղի ունեցավ խաղահրապարակի բացման արարողություն, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր և երեխաներ։ Իր օրհնությամբ ներկա էր նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տ . Սիոն եպիսկոպոս Ադամյանը ։
Խաղահրապարակը կառուցվել է Մարտիրոսյան եղբայրների հովանավորությամբ ՝ ի հիշատակ իրենց քրոջ` Սաթենիկի։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։
Համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանի կողմից Մարտիրոսյան ընտանիքը արժանացավ շնորհակալագրի։