211652_close_icon
views-count1935 դիտում article-date 18:25 20-09-2015

Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Վարագա Խաչի տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Վարագա Խաչի տոնը: Այս կիրակին նախորդում է պահքին, որը նվիրված է Վարագա լեռան վրա Սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն: Qahana.am կայքի համաձայն, որ ավանդույթի համաձայն՝ տեսիլքով կույսերին երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը:

Նմանատիպ նյութեր