211652_close_icon

ԱՄՆ-ում գոյություն ունի թանգարան, որտեղ ցուցադրվում են արվեստի գործեր, որոնք ստեղծված են բացառապես կանանց կողմից․ ՖՈՏՈՇԱՐՔ

views-count5591 դիտում article-date 23:32 25-09-2016
Կանացի արվեստի ազգային թանգարանը աշխարհում միակ թանգարանն է, որտեղ ցուցադրվում են արվեստի գործեր, որոնք ստեղծված են բացառապես կանանց կողմից։ Թանգարանը հիմնադրվել է 1981 թվականին Վիլհելմ Քոուլ Հոլլադեի կողմից։ Բացվել է 1987 թվականին, ներկայացնելով ավելի քան 4500 նկարների, քանդակների, աշխատանքների դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուններ։ Թանգարանի տնօրենը և նրա ամուսինը՝ Ուոլլես Հոլլադեյը սկսեցին հավաքել 1960-ական թվականների արվեստի գործերը։ Հավաքելով մեծ քանակով գործեր, նրանք սկսեցին մտածել թանգարանի և հետազոտական կենտրոնի ստեղծման մասին։ Ներկայումս թանգարանի տնօրենն է Սուսաննա Սթերլինգը։ Նրա ենթակայության տակ են գտնվում 30 աշխատակիցներ։ Մուտքը վճարովի է, տոմսի արժեքը 10 դոլար է մեծահասակների համար, ուսանողների և 65-ից բարձր մարդկանց համար 8 դոլար։ Անվճար մուտքը միայն 18-ից փոքրերի համար է։ Ամեն ամսվա առաջին կիրակի օրը մուտքը անվճար է բոլորի համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր