211652_close_icon
views-count2549 դիտում article-date 13:55 25-09-2016

Ստոկհոլմում մեկնարկում է «Գազպրոմ»-ի և«Նավթոգազ Ուկրաինա»-ի փոխադարձ հայցերով դատական գործընթացը

Ստոկհոլմի Արբիտրաժային դատարանում այսօր մեկնարկում է ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ ուկրաինական «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության ներկայացրած հայցով դատական նիստը։ Այդ մասին հայտնել է «Նավթոգազ Ուկրաինա»-ի ղեկավար Անդրեյ Կոբոլևը։ Բանավոր լսումները կտևեն մինչև հոկտեմբերի 10-ը։ Հիշեցնենք, որ երկու ընկերությունները դատական հայցեր են ներկայացրել 2014 թվականի հունիսին։ Առաջին հայցով «Գազպրոմ»-ը շուրջ 6 մլրդ դոլար է պահանջում ուկրաինական ընկերությունից և պահանջում վերանայել 2009 թ. հունվարի 19-ից ռուսական բնական գազի սակագինը։ Երկորդ հայցով «Նավթոգազ Ուկրաինա»-ն սկզբից պահանջել է ռուսական ընկերությունից 3.2 լրդ դոլար փոխհատուցում, ինչից հետո գումարի չափը դասցրել է 26,6 մլրդ դոլարի։

Նմանատիպ նյութեր