Ուկրաինական «Նավթոգազ»-ը խնդրել է «Գազպրոմ»-ին երկարաձգել «ձմեռային փաթեթի» ժամկետը
Ուկրաինայի պետական «Նավթոգազ» ընկերությունը դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, որպեսզի վերջինս երկարաձգի համաձայնագրի ժամկետը մինչև հաջորդ ձմեռ:
Համաձայնագիրը ձեռք էր բերվել 2014 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքում: