211652_close_icon
views-count2432 դիտում article-date 14:50 24-09-2016

Հալեպում օդային հարվածի զոհ է դարձել 90 մարդ. Deutsche Welle

90 մարդ է զոհվել սեպտեմբերի 23-ին, Հալեպի վրա իրականացված օդային հարվածների հետևանքով, գրում է Deutsche Welle-ն։ Ռուսական ուժերի աջակցությամբ սիրիական ավիացիայի օդային հարվածների ընթացքում ավերվել է արտակարգ իրավիճակների ծառայության շենքը: Բացի այդ, վնասվել են ստորգետնյա ապաստարանները: Զոհերից 30-ը, ըստ լրատվամիջոցի, խաղաղ բնակիչներ են եղել, նրանց թվում կան երեխաներ: Սիրիական կառավարությունն իր պաշտոնական հայտարարությունում նախօրեին նախազգուշացրել է քաղաքի վրա գրոհ սկսելու պլանների մասին՝ խորհուրդ տալով ապստամբների հսկողության տակ գտնվող արևելյան հատվածի բնակիչներին փախչել սիրիական բանակի հսկողության տակ գտնվող արևմտյան թաղամասեր: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքում առնվազն 250 հազար խաղաղ բնակիչներ կան:

Նմանատիպ նյութեր