Մոսկվայի նորակառույց շենքերից մեկում վերելակը 19-րդ հարկից ընկել է հորը. կա 5 զոհ
Մոսկվայի հյուսիսում գտնվող նորկառույց շենքերից մեկում՝ Շենոգինի փողոցում, 5 շինարարներով վերելակը ընկել է հորը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Ըստ ոստիկանության տվյալների՝ ընկնելու պահին վերելակում 5 հոգի է եղել: Բոլորը տեղում մահացել են:
Միջադեպից հետո ձերբակալվել է «Лифтгарант» ՍՊԸ-ի էլեկտրոմեխանիկը, ով պատասխանատու է վերելակի անվտանգ աշխատանքի համար:
Ըստ նախնական տվյալների՝ վերելակը ընկել է շենքի 19-րդ հարկից: