Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է
1․Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր կառուցման ավարտին՝ 2005 թվականին, եղել է խոշորագույն ամերիկյան դեսպանատունն աշխարհում։
2․Խորվաթական սպորտի ու օլիմպիական շարժման հիմնադիր հայրը մասնագիտությամբ գրող է եղել։
3․2011 թվականի դրությամբ Միացյալ Թագավորության երրորդ ամենատարածված լեզուն լեհերենն է։
4․Արագածոտնի մարզի Ձորագյուղ գյուղում կա 4-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող Արշակունիների դամբարան։
5․Ֆրանսիացի նշանավոր գեղանկարիչը Ռուանի տաճարի 30 նկարից բաղկացած շարք է նկարել, որը ներկայացնում է տաճարը տարվա տարբեր եղանակների, օրվա տարբեր ժամերի, տարբեր լուսավորությամբ։
6․Ամենաերկար բևեռային ցերեկները նկատվում են հենց բևեռներում` մոտ 6 ամիս տևողությամբ։